Բժշկական հաստատությունները պետք է միայն ծառայեն մեր վիրավորում ստացած հերոսներին...

Բժշկական հաստատությունները պետք է միայն ծառայեն մեր վիրավորում ստացած հերոսներին...

ԱԻՆ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջւոմ գրում է․

«Սիրելի՛  քաղաքացիներ,
Կորոնավիրուսի տարածման միտումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների: Մենք բոլորս պատերազմի փուլում ցուցաբերեցինք միասնականություն և վիրուսի կանխարգելման հարցում նույնպես չպետք է վարանենք՝ յուրաքանչյուրս պետք է պայքարի այս կյանքեր խլող վիրուսի տարածման դեմ:
Մեր անելիքներից պետք է լինի՝  ամենօրյա ռեժիմով մեր ծանոթ, բարեկամ, հարազատներին զանգելով, խնդրելով և աղաչելով՝ հասնել նրան, որ պահպանեն հակահամաճարակային կանոնները, կլինի դա սգո միջոցառումների ժամանակ, թե առօրյայում:
Հ.Գ. բժշկական հաստատությունները պետք է միայն ծառայեն մեր վիրավորում ստացած հերոսներին...»