Ինձ համար ակնհայտ է այս սրիկայության ողջ ողբերգությունը

Ինձ համար ակնհայտ է այս սրիկայության ողջ ողբերգությունը

Հանդիպելով արցախահայության հավաքական դիմադրությանը՝ արտաքին թշնամուն սպասարկող նիկոլա-արայիկական շրջանակները գործի են դրել իրենց պլան Բ-ն՝ պառակտել Արցախի հասարակությանը, վերացնել ազգադավ ծրագրին դեմ գնածող ընդդիմախոսներին, շեղել ուշադրությունն օրհասական խնդիրներից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով Արցախում տեղի ունեցող գործընթացներին:

«Հանդիպելով արցախահայության հավաքական դիմադրությանը՝ արտաքին թշնամուն սպասարկող նիկոլա-արայիկական շրջանակները գործի են դրել իրենց պլան Բ-ն՝ պառակտել Արցախի հասարակությանը, վերացնել ազգադավ ծրագրին դեմ գնածող ընդդիմախոսներին, շեղել ուշադրությունն օրհասական խնդիրներից։

Հեռու մնալով Նիկոլի ծրագրերը այս փուլում խոչընդոտող կոնկրետ անձերից՝ ինձ համար ակնհայտ է այս սրիկայության ողջ ողբերգությունը.

Բավարարվում են Ալիեւի պահանջները։
Ադրբեջանը որպես «խրախուսանք» բացում է Լաչինի միջանցքը։
Նիկոլն ու Արայիկը մեդիագործիքներով ներկայացվում են «փրկիչներ»։
Արցախին մտցնում են Նիկոլի բանակցված փաթեթով Բաքվի տակ։
Ռուսաստանը էլ ավելի ցավոտ ռեպուտացիոն հարված է ստանում։
Արցախը հայաթափվում է ու պրծնում…
Հատուկ որոշ շրջանակների համար.

Չէ, Ռուբեն Վարդանյանն ինքնին փրկություն չէ. Փրկությունը ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ է Ալիեւ-Նիկոլ-Արայիկ եռաստիճան հակահայ դավադրությանը։

Իսկ Արցախում այդ դիմադրության կազմակերպումն ու բյուրեղացումը լուրջ թափ ստացավ հենց Ռուբենով։

Թշնամին կրկին գործի է դրել հարված թիկունքից ռազմավարությունը։

Ի՞նչ ենք հակադրելու ազգային դավաճանության այս նոր արարին մենք»,- գրել է նա։

 Հիշեցնենք, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, միեւնույն ժամանակ անթույլատրելի համարելով Արցախի նախագահի եւ ԱԺ նախագահի հրաժարականները: