Ո՞վ կարող է հեռացնել Փաշինյանին․ Օսկանյանը դիմեց ընդդիմությանը

Ո՞վ կարող է հեռացնել Փաշինյանին․ Օսկանյանը դիմեց ընդդիմությանը

«Ես ուզում եմ դիմել նաև ընդդիմությանը։ Երբ դուք հայտարարում եք, թե Փաշինյանին բերել են դրսի ուժերը, դուք դրանով Փաշինյանին արժեւորում եք, մեր ժողովրդին անզոր դարձնում։ Ժողովուրդը մտածում է՝ եթե ձեր ուժերն են բերել, մենք ինչ կարող ենք անել, եթե նրանք են, մենք ոնց հեռացնենք նրան։ Փաշինյանին ժողովուրդն է բերել եւ ժողովուրդն էլ կարող է հեռացնել նրան։ Հայաստանի ղեկավար լինելը Փաշինյանի հագով չի, նա չունի այդ ունակությունը»։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Եթե այսօր Հայաստանի ղեկավարը նորմալ, համարձակ, գործից հասկացող մարդ լիներ, Գրանադայում սեղանի շուրջ նստածների առաջ ձեռքը կխփեր սեղանին, կասեր՝ ես ամեն ինչ կանգնացնում եմ՝ մինչեւ Ադրբեջանը չթողնի գերեվարված մեր բոլոր քաղաքացիներին, մինչեւ ԼՂ ժողովրդին, որը էթնիկ զտման միջոցով, ուժով իրենց տներից հանել են, նրանց վերադարձի հարցը չլուծվի ես ոչ մի բան չեմ անելու։ Նրանց իրավունքները պետք է վերականգնվեն, ներառյալ՝ ինքնորոշման, նրանց ինքնավարության, դա պետք է լինի ՀՀ իշխանության դիրքորոշումը»,- պնդել է Օսկանյանը։