ՀՀ-ում իշխանության ղեկին մեր «ջահելը» չէ․ Բաղդասարով
Արևմուտքը շարունակում է ուժեղացնել ճնշումը Հայաստանի և Ադրբեջանի վրա՝ իր սխեմայի շուրջ համաձայնություն կնքելու և իր ներկայությունն ուժեղացնելու նպատակով։
Այդ մասին ռուսական Առաջին ալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստահաղորդման եթերում ասել է ռուսաստանցի հայազգի քաղաքագետ Սեմյոն Բաղդասարովը։
«Ընդհանուր առմամբ արդարացված է կանխատեսումը, որ պետք է շատ ուշադիր հետևել, թե ով է իշխանության նույն Հայաստանում։
Մենք այստեղ էյֆորիա էինք ապրում, թե նա մեր «ջահելն» է: Բայց նա մեր մարդը չէր հենց սկզբից: Այսինքն՝ մենք հսկայական խնդիր ունենք Հարավային Կովկասի հետ»,- ասել է Բաղդասարովը։
Կարծիքներ