Սպերցյանը մտադիր է տեղափոխվել «Յուվենտո՞ւս» 

Սպերցյանը մտադիր է տեղափոխվել «Յուվենտո՞ւս» 

«Կարսնոդարում» հանդես եկող մեր հայրենակից Էդուարդ Սպերցյանի շահերը ներկայացնող գործակալ Ռաֆայելա Պիմենտան անդրադարձել է Սպերցյանի՝ «Յուվենտուս» հնարավոր տեղափոխման մասին լուրերին։ « «Յուվենտուսի» հետաքրքրությունը Էդուարդի հանդեպ մենք չենք մեկնաբանում լուրերը, որոնք կան մեր մարզիկների մասին։ Արդյոք նա կտեղափոխվի «Կրասնոդարից»։ Առանց մեկնաբանությունների»,- Պիմենտայի խոսքերն է մեջբերում «ՌԲ Սպորտը՝ championat-ի փոխանցմամբ։ 

Հիշեցնենք, որ քսաներեքամյա Սպերտյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Ընթացիկ սեզոնին հայ կիսապաշտպանը մասնակցել է 15 հանդիպման Ռուսական Պրեմիեր Լիգայի շրջանակներում, խփել է յոթ գոլ եւ կատարել մեկ արդյունավետ փոխանցում։