«Հրապարակ»․ Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել խորհրդի կազմից

«Հրապարակ»․ Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել խորհրդի կազմից

«Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանի եւ հեղափոխական իշխանությունների «ջրերն» այնուամենայնիվ մի առվով չեն հոսում։ Նիկոլ Փաշինյանի կողմից «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը փակելուց հետո, որի հոգաբարձուների խորհրդի անդամներից էր նաեւ Ռ․ Վարդանյանը, գործարարի եւ իշխանությունների միջեւ առաջացած անջրպետն այնքան է խորացել, որ կարծես թե Վարդանյանը որոշել է Հայաստանում դադարեցնել բիզնես գործունեությունը։

Պարզվում է, մոտ մեկ տարի առաջ «ԱմերիաԲանկի» Վազգեն Սարգսյան 2 հասցեում տեղակայված գլխամասային շենքը, որը մոդեռն վերանորգման էր ենթարկել մի քանի տարի առաջ, վաճառվել է Արարատի պահածոների գործարանի սեփականատիրոջը, որը ունի նաև վարկային կազմակերպություն, եւ այժմ Բանկն այն վարձակալությամբ է օգտագործում։ Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել Ամերիաբանկի տնօրենների խորհրդի կազմից։ Ոչ պաշտոնական աղբյուրներն ասում են, որ նա ցանկանում է հնարավորինս ստվերում մնալ։ Ի դեպ, տնօրենների նոր կազմը հետեւյալ տեսքն ունի․ խորհրդի նախագահ`Անդրեյ Մկրտչյան, անդամներ՝ Ռոբերտ ֆոն Ռեկովսկի, Ֆիլիպ Լինչ, Ռիչարդ Օգդոն, Լինդսի Ֆորբս, Տիգրան Դավթյան, Կախաբեր Կիկնավելիձե։