ԱՄՆ-ն նոր դեսպան ունի Բաքվում․ 1 տարուց ավելի պաշտոնը թափուր էր

ԱՄՆ-ն նոր դեսպան ունի Բաքվում․ 1 տարուց ավելի պաշտոնը թափուր էր

ԱՄՆ Սենատը քվեարկությամբ հաստատել է Մարկ Լիբբիի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Այս տարվա հուլիսին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվել Բայդենի կողմից առաջադրված Լիբբիի թեկնածությանը։

Ներկայիս դեսպան Էրլ Լիցենբերգերի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022 թվականի հուլիսին և արդեն մեկ տարուց ավելի է այս պաշտոնը թափուր էր։

Լիբբին երկարամյա դիվանագետ է, աշխատել է Բրյուսելում որպես Եվրամիությունում ԱՄՆ առաքելության ղեկավարի օգնական և գործերի ժամանակավոր հավատարմատար, խորհրդական է եղել նաև Վարշավայի, Նասաուի, Նիկոսիայի և Բաղդադի ամերիկյան դեսպանություններում, բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ պետքարտուղարությունում։ Նա առաջին անգամ է նշանակվում դեսպանի պաշտոնում։