Հերթական նախաձեռնությունը․ ինչ ճակատագիր է սպասվում

Հերթական նախաձեռնությունը․ ինչ ճակատագիր է սպասվում

2018 թվականի մայիսից Հայաստանի Հանրապետության դե-ֆակտո իշխանությունը արտաքին քաղաքականության ոլորտում հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով ու ծրագրերով, որոնք, ըստ էության, ներկայացվել են որպես մեր երկրի պաշտոնական քաղաքականություն ու որպես «նոր, արմատական մոտեցումներ»։

Դրանք բոլորը, առանց բացառության, տապալվել են։ Ահա դրանց մոտավոր ժամանակագրությունը։

2018 թ. մայիս - Արցախյան հակամարտության հարցում «Արցախը պետք է լինի բանակցությունների կողմ»

2020 թ. փետրվար - Արցախի հարցի լուծման «Մյունխենյան 6 սկզբունքներ»

2020 թ. սեպտեմբեր - «Հայաստան 2050»

2021 թ. մայիս - «Զորքերի հայելային հետքաշում»

2021 թ. սեպտեմբեր - «Խաղաղության դարաշրջան»

2022 թ. փետրվար - «Խաղաղության խաչմերուկ» (նախկինում՝ «Հայկական խաչմերուկ»)

2022 թ. ապրիլ - «Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության ապահովման միջազգային մեխանիզմների ստեղծում»

Պետք է նշել, որ բոլոր այս նախաձեռնությունների տապալումը ոչ միայն պարզապես տապալում է եղել, այլ հանգեցրել է կորուստների կամ անմիջապես, կամ նպաստել է ընդհանրապես Հայաստանի բանակցային ու ռազմական դիրքերի աստիճանական թուլացմանը։

Երեկ հրապարակվել է հերթական նոր նախաձեռնությունը՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ»։ Կարծում եմ՝ կարելի է կռահել, թե ինչ ճակատագիր է սպասվում այս նախաձեռնությանը ևս։

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան