Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող․ նա ռեկորդ է գրանցել

Էմմա Պողոսյանը՝ Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող․ նա ռեկորդ է գրանցել

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 81 կգ քաշային կարգայինների մրցապայքարում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկած ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան Էմմա Պողոսյանը, որի անձնական մարզիչը ՀՀ վաստակավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն է, երկամարտի 225 կգ արդյունքով դարձավ հաղթող։

Մեր մարզուհին «հրում» վարժաձևում՝ 129 կգ արդյունքով սահմանեց Եվրոպայի պատանեկան նոր ռեկորդ։