Հրապարակվում է «Ոսկե գնդակ-2022»-ի արդյունքները․ որ հորիզոնականում է Ռունալդուն

Հրապարակվում է «Ոսկե գնդակ-2022»-ի արդյունքները․ որ հորիզոնականում է Ռունալդուն

Փարիզի Շատլե թատրոնում քիչ անց կկայանա «Ոսկե գնդակ-2022» մրցանակաբաշխությունը։ France Football-ը արդեն իսկ սկսել է հրապարակել քվեարկության արդյունքերը։ Այս պահի դրությամբ դեռևս հրապարակվել են միայն 16-20-րդ հորիզոնականները զբաղեցրած ֆուտբոլիստների անունները։ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող, պորտուգալացի Կրիշտիանու Ռունալդուն միայն 20-րդ հորիզոնականն է զբաղեցնում։

Նշենք, որ ըստ մարզական հեղինակավոր տարբեր պարբերականների՝ Ոսկե գնդակը ստանալու է Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման։  Ըստ տարբեր խոսակցություններ՝ ֆրանսիացուն հաջորդելու են «Բարսայի» նորեկ Լևանդովսկին ու Սադիո Մանեն։