Նախարարը եկավ, ասաց՝ լքեք խրամատը. Փարամազյան

Նախարարը եկավ, ասաց՝ լքեք խրամատը. Փարամազյան

Մարտերը դեռ Ջաբրայիլում էին, վարչապետը կոչ արեց Սյունիքի համայնքապետերին անցնել Սյունիքի ինքնապաշտպանությանը: Պատկերացնո՞ւմ եք Սյունիքն ու Ջաբրայիլն իրարից քանի կիլոմետր են հեռու: Կոչից հետո մենք Սյունիքի սահմանից մոտ 40 կմ անվտանգության գոտին պահել ենք, ընդ որում՝ դա հեշտ չի եղել, մենք կռվով ենք էդ ամենը վերցրել ու նենց խրամատարվորված։ Այս մասին քիչ առաջ Վահե Հակոբյանի «Վերածնվող Հայաստան» կուսակցության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։

«Եվ ի՞նչ եղավ դրանից հետո՝ նախարարը եկավ, ժամանակ տվեց, ասաց, թե պետք է լքեք ձեր խրամատները: Ստիպեցին լքել»,- ասաց Փարամազյանը։