Խամեսը անգլիական մեկ այլ ակումբու՞մ

Խամեսը անգլիական մեկ այլ ակումբու՞մ

Անգլիական մարզական լրատվամիջոցների պնդմամբ՝ «Էվերթոնի» և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է հեռանալ «Էվերթոնից», բայց միևնույն ժամանակ մնալ Անգլիայում։

Բանն այն է, որ ֆուտբոլիստի ծառայություններով սկսել է լրջորեն հետաքրվել «Լեսթերը», որի ղեկավարությունը , ասում են, թիմի կազմը ուժեղացնելու նոր պլաններ է կազմել, ցանկանում են հիմնականում թիմը համալրել ստեղծագործող ֆուտբոլիստներով։

Ըստ տարբեր հրապարակումների՝ Խամեսը դեռեւս պաշտպանական առաջարկ չի ստացել, սակայն մտածում է ակումբային գրանցումը փոխելու մասին, քանի որ «Լեսթերը» շատ ավելի բարձր աշխատավարձ է առաջարկելու ։