Պրոֆեսոր Նարիմանյանին բաց են թողել՝ ինչ ցուցմունք է նա տվել Քննչականում

Պրոֆեսոր Նարիմանյանին բաց են թողել՝ ինչ ցուցմունք է նա տվել Քննչականում

Երեկ՝ հանրահավաքից անմիջապես հետո Արմեն Աշոտյանը լայվ մտավ եւ տեղեկացրեց իր հետեւորդներին, որ ձերբակալվել է Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, 70-ամյա վաստակաշատ բժիշկ Միքայել Նարիմանյանը, ում մարդիկ գիտեն որպես Կաթողիկոսի բժիշկ։ Եւ ասաց, որ հաջորդն ինքն է լինելու՝ Նարիմանյանին ձերբակալել են իրեն հասնելու նպատակով։ Մենք տեղեկացանք, որ ուշ երեկոյան պրոֆեսոր Նարիմանյանը ազատ է արձակվել։ Ըստ ամենայնի, նրան ոչ թե ձերբակալել էին, այլ բերման ենթարկել՝ հարցաքննելու նպատակով։ 

Չի բացառվում, որ Քննչական կոմիտեն ստացել է իրեն անհրաժեշտ ցուցմունքները եւ բաց է թողել բժշկին։ Մեր աղբյուրն ասում է, որ Միքայել Նարիմանյանը փափուկ, մեղմ մարդ է, նրա նկատմամբ հնարավոր է ճնշում գործադրել։ Բացի այդ՝ լուրջ առողջական խնդիրներ ունի․ վերջերս ծանր ինսուլտ էր ստացել։ Իսկ Կոմիտե գնալուց առաջ հրաժարվել է նախկին փաստաբանից, որը ծառայություններ էր մատուցում նաեւ Արմեն Աշոտյանին, ինչը եւս իրենց մոտ կասկածի տեղիք է տվել։