Ինչպես եւ ինչու է ջրվել «ՍԱՍ»-ի 112 միլիոնի ակտը

Ինչպես եւ ինչու է ջրվել «ՍԱՍ»-ի 112 միլիոնի ակտը

Օրենքի առջեւ հավասարություն մեզանում չկա եւ դժվար թե առաջիկայում լինի: Եւ այդ անհավասարությունն առկա է բոլոր ոլորտներում: Մինչ ՊԵԿ-ը եւ Հակակոռուպցիոն պայքարի կոչված մարմինները տուգանում են խեղճուկրակ ինչ որ կրպակների սեփականատերերին, խանութներին եւ վարսավիրանոցներին` ՀԴՄ-ներ չխփելու եւ այլ աննշան խախտումների համար, իսկ «Նոր Զովքի» սեփականատերերին կալանավորում են` նրանց էլեկտրոնային սպասարկումն իրականացրած կազմակերպությունների տնօրենի հետ միասին, ոմանք հանգիստ գործում են եւ երբ գալիս է պահը` նաեւ «ջրում» են իրենց նկատմամբ կազմված ակտերը:

Մենք տեղեկացանք, որ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության ստուգումների արդյունքում այս տարվա մարտի-ապրիլին 112 միլիոն դրամի տուգանք է գրվել «ՍԱՍ» ընկերության նկատմամբ: Ընկերությունն այն բողոքարկել է Հարկային եւ Մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով: Եւ հանձնաժողովը որոշել է բավարարել «ՍԱՍ Գրուպ»-ի բողոքն ու անվավեր է ճանաչել 06.04.2023 թ արձանագրությունը` վերացնելով տուգանման որոշումը:

Ի դեպ, խախտումների ակտը բավականին ծավալուն է եղել եւ հարկայինի գործունեությունից հասկացող անձանց կարծիքով` միանգամայն հիմնավոր:

Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ այս մեծ նվերը «ՍԱՍ»-ին արվել է այն պատճառով, որ նա Աննա Հակոբյանի հիմնադրամի մշտական դոնորն է` գումարներ է փոխանցում «Իմ քայլին»:

Արեգ Մարգարյան