Նախորդ գրառումս Բրյունետին չէր վերաբերվում

Նախորդ գրառումս Բրյունետին չէր վերաբերվում

Երգիչ Անդրեն իր սոցիալական էջերում «Եվրատեսիլ 2023»-ի երկրորդ կիսաեզրափակչից առաջ արել է հրապարակում, որտեղ անդրադարձել է երկրում տիրող իրավիճակին և մրցույթին:

«Հեսա «Եվրատեսիլ»-ում կիսաեզրափակչից Հայաստանը կանցնի եզրափակիչ և բոլորդ «ուռաաա» ստատուսներ կգրեք, հաջողություն եմ մաղթում մեր պատվիրակին, բայց այսօր առավոտից մեր սահմաններում ամբողջ օրը պատերազմ է և կրակում են անդադար, ունենք վիրավոր զինվորներ, բայց դուք ձեր գործին եղեք, չխանգարեմ։ Չհանեմ հանկարծ ձեր խորը քնից»,– գրել էր երգիչը: 

«Խոսքս մեր տաղանդավոր Բրյունետին չէր վերաբերվում, այլ համատարած անդարբերությանն էր վերաբերվում այսօրվա պատերազմական դեպքերի վերաբերյալ: Մեր տաղանդավոր պատվիրակին շնորհավորում եմ իր փայլուն ելույթի համար և մաղթում հաղթանակ: Առաջ, Հայաստան»,- պարզաբանել է երգիչը: