Սա մեզ վրա կիսլատա լցնել էլ կփորձի

Սա մեզ վրա կիսլատա լցնել էլ կփորձի

Պատերազմի արհավիրքները՝ տասնյակ հազարավոր զոհերը, հաշմանդամները, տնեզուրկները, կապիտուլյացիան մարսելուց հետո, երբ պատգամավոր Աղազարյանին գնաճից են հարցնում՝ կքմծիծաղի, բա ի՞նչ կանի։ Ասում է․ «Եթե ապրանքների գները բարձրանում են, ծառայությունների գները բարձրանում են եւ քաղաքացին այդուհանդերձ կարողանում է ապրի, այդտեղ վատ բան չկա: Ոչ թե վատ բան չկա, այդտեղ նաեւ դրական բան կա․․․ » Երևի Թուրքիայում ինքն ու թիմակիցները պարծենում են, որ հայ ժողովուրդը դիմացել է պատերազմի սարսափներին, Արցախի 75 տոկոսի հանձնմանը, կորոնային, արտագաղթին, սովին, գնաճին... Հիմա էլ գազի, ջրի, էլեկտրաէներգիայի, սննդի, տրանսպորտի ամենօրյա թանկացումները հեչ բան են նրա համար։ Թուրքիայում անպայման խորհուրդ կտան՝ իսկ դուք հայ ժողովրդի վրա կիսլատա լցնել փորձե՞լ եք»: Սա մեզ վրա կիսլատա լցնել էլ կփորձի։