Մեսսին` տասնամյակի լավագույն ֆուտբոլիստ

Մեսսին` տասնամյակի լավագույն ֆուտբոլիստ

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 2011-2020 թվականների ընթացքում մոլորակի լավագույն խաղացողների վարկանիշային աղյուսակը: Տասնամյակի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին: Երկրորդ տեղում է «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Երրորդ տեղը բաժին է հասել «Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինյեստային, որը նախկինում, հիշեցնենք, փայլում էր նույն «Բարսելոնայի» և Իսպանիայի ընտրանու կազմում։