Ճապոնիայում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտների

Ճապոնիայում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտների

Ճապոնիայում՝ Կոբե քաղաքի Սան նո Միյա կայարանում, ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտներին։ Այն դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ մխրճվել մայթով անցնող անցորդների մեջ։ Մ

եկ մարդ զոհվել է, եւս յոթը վիրավորվել արտակարգ պատահարի հետեւանքով։ Այս մասին հայտնում է NHK-ն։ Դեպքի վայր ժամանած իրավապահները ձերբակալել են վարորդին։

Հայտնի է, որ ավտոբուսի վարորդը 64 տարեկան է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Իրավապահները դեռեւս գնահատական չեն տվել կատարվածին։ Կատարվում է քննություն։