Վերականգնվում է նախկին ռեժիմի բոլոր ավանդույթները. Պետրոս Մակեյան

Վերականգնվում է նախկին ռեժիմի բոլոր ավանդույթները. Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Անձնագրիս ժամկետը լրանալու պատճառով այսօր սեպտեմբերի 6-ին այցելել եմ Անձնագրային բաժին՝ այն փոխելու նպատակով, որտեղ ինձ տեղեկացրել են՝ չեն կարող նոր անձնագիր տրամադրել, քանի որ կորոնավիրուսի հետ կապված անձնագրեր չեն ներկրվել հանրապետություն։ Փաստորեն ՀՀ քաղաքացին զրկված է Սահմանադրական իր բոլոր իրավունքներից, այդ թվում՝ ազատ տեղաշարժի և բուժման իրավունքից։

Հ․Գ․ Չի բացառվում, որ վերականգնել են նախկին ավանդույթները, երբ համապետական ընտրություններից հետո անձնագրերի դեֆիցիտ էր առաջանում, հնարավոր է այս ընտրություններին ևս օգտագործել են նույն «ընտրական» մեխանիզմը, որի շնորհիվ ապահովվեց 54 տոկոս «վստահության» քվե»։