Ղազախստանի նախագահը ուղերձով կդիմի ժողովրդին

Ղազախստանի նախագահը ուղերձով կդիմի ժողովրդին

Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաեւը, սպասվում է, որ այսօր՝ հունվարի 7-ին, ուղերձով կդիմի ժողովրդին, ներկայացնելու համար երկրում տիրող ընդհանուր իրադրությունը։ Այս մասին հայտարարել է Տոկաեւի խոսնակ Բերիք Ուալին։ Հիշեցնենք, որ արդեն մի քանի որ այս երկրում շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք սոցիալականից վերաճել են քաղաքականի։ Նախօրեին ՀԱՊԿ-ը որոշում էր կայացրել խաղաղապահներ տեղակայել Ղազախստանում։ Խաղաղապահ կոլեկտիվ զորակազմի մի մասն արդեն անցել է իր առաջադրանքների կատարմանը։