Ձևական իշխանություն, որին թելադրում է Ադրբեջանը

Ձևական իշխանություն, որին թելադրում է Ադրբեջանը

Բազմիցս է բարձրաձայնվել, որ Նիկոլ Փաշինյանը կրկնում է այն, ինչ Ադրբեջանի նախագահը կամ Ադրբեջանի որևէ բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերով է բարձրաձայնվում։ Օրինակաները մեկը, երկուսը, տասը չեն, դրանք բազում հայտարարություններ են, որոնք եթե Ադրբեջանն առավոտյան ասում, Նիկոլ Փաշինյանն օրվա ընթացքում բարձրաձայնում է։ Ստացվում է, որ մենք ունենք Հայաստանի դե ֆակտո ղեկավար, որը փաստ է, չենք կարող ժխտել։ Այդքանը միայն։ Դե յուրե Հայաստանի կառավարման համակարգը թելադրում է Ադրբեջանը։ Ամենավերջին օրինակով կամբողջացնեմ, որ Հայաստանի կառավարման համակարգը դե յուրե գտնվում է Ադրբեջանի ձեռքին։ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Ադրբեջանի պահանջով չի փոխում Սահմանադրությունը, որ Ադրբեջանի պահանջով չի բացել Անկախության հռչակագրի քննարկումը։ Ադրբեջանից հակառակ հայտարարություններ են հնչում

։ Ալիևի հատուկ հանձնարարությունների դեսպան Էլչին Ամիրբեկովը հայտարարում է, թե Ադրբեջանը խնդիր է տեսնում ոչ միայն Հայաստանի Անկախության հռչակագրում, այլ նաեւ մի շարք այլ փաստաթղթերում և ՝ այդ հարցերը բազմիցս են բարձրացվել հայկական կողմի հետ շփումներում․ «Այո, բազմաթիվ անգամներ մենք հայկական կողմի ուշադրությունն ենք հրավիրել այդ փաստերին՝ մեր դեմ առ դեմ հանդիպումներում, ինչպես նաև փաստաթղթերի փոխանակման ժամանակ»։ Այսինքն այդ հարցերի քննարկմանը քաջատեղյակ է եղել Ադրբեջանը և հենց ինքն է նախաձեռնողը եղել։

ՀՀ-ում ցանկացած հարց բարձրաձայնելու նախաձեռնությունը, թույլտվությունը Ադրբեջանինն է։ Հայաստանը այսօր ձևական իշխանություն ունի, որին թելադրում է Ադրբեջանը։ Նիկոլ Փաշինյանին նույն Էլչին Ամիրբեկովը նաև հանրությանը զսպող հորդորներ է տալիս․ «Եթե Երևանին դուր չի գալիս «միջանցք» ձևակերպումը, ապա կարող են օգտագործվել այնպիսի եզրույթներ, ինչպիսիք են «անցում», «ճանապարհ», «խաչմերուկ» »։ Եվ ականատես եք լինում, թե ինչ սրբությամբ է Նիկոլ Փաշինյանն օգտագործում «խաչմերուկ» եզրույթը։ 

Սա այն բանի համար, որ շատ եք անհանգստանում, թե Հայաստանը կդառնա Ադրբեջան։ Չգիտեմ, դուք չեք զգու՞մ, որ ձեր ոտքերն արդեն ջրի մեջ են, բայց խոսում եք ջրի մեջ չընկնելու մասին։

Ընդամենը երկու փոքրիկ օրինակ բերեցի։