Թեհրանում Ռոնալդուն ժեստերով հասկացրել է, որ ուզում է քնել

Թեհրանում Ռոնալդուն ժեստերով հասկացրել է, որ ուզում է քնել

Ասիական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Ալ Նասրը» E խմբի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի իրանական «Պերսեպոլիսի» դեմ։ «Ալ Նասրի» կազմում Թեհրան է մեկնել նաև Կրիշտիանու Ռոնալդուն։

Պորտուգալացի ֆուտբոլիստին դիմավորելուց հետո իրանական ակումբի ներկայացուցիչները նրան գորգ են նվիրել։ Թեհրանում Ռոնալդուի երկպագուները գիշերն էլ անցկացրել են այն հյուրանոցի առջև, որում հանգրվանել են պորտուգալացին ու երկրպագուները։ Նրանք տևական ժամանակ երգել են ու պարել։

Տեսախցիկները ֆիքսել են, որ ֆուտբոլիստն ի վերջո չի դիմացել աղմուկին, եկել է պատուհանի մոտ ու ժաստերով հասկացրել, որ ցանկանում է քնել։