«Հրապարակ». ՔՊ-ն հատուկ է որոշել նախագահի ընտրության օրը

«Հրապարակ». ՔՊ-ն հատուկ է որոշել նախագահի ընտրության օրը

Այսօր՝ մարտի 1-ին, խորհրդարանում կմեկնարկի հերթական քառօրյան։ ԱԺ նիստերի օրակարգում է նաեւ հանրապետության նախագահի ընտրության հարցը: Խորհրդարանական «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ինչպես հայտնի է, թեկնածու չեն առաջադրել եւ հայտարարել են, որ չեն մասնակցելու նախագահի ընտրության գործընթացին, որպեսզի այն չլեգիտիմացնեն: Չնայած այս որոշումն անգամ որոշ ընդդիմադիրների սրտով չէ։

Ուշագրավ է, որ իշխող մեծամասնությունը ՀՀ նախագահի ընտրության հարցը նշանակել է մարտի 2-ին։ Որոշ տեղեկություններով, ՔՊ-ն հատուկ է այդ օրերը որոշել, որպեսզի ընդդիմությունը մարտի 1-ին խորհրդարանում լինի, եւ առիթն օգտագործեն հերթական շոուն սարքելու ու Մարտի 1-ի թեման կրկին թմբկահարելու համար: