18 միլիարդ 825 միլիոն դրամ կամ 21 տոկոսով ավելի պարգևավճար` 2021 թ․բյուջեով (տեսանյութ)

18 միլիարդ 825 միլիոն դրամ կամ 21 տոկոսով ավելի պարգևավճար` 2021 թ․բյուջեով (տեսանյութ)

«2021 թվականի պետական բյուջեով  պարգևատրումների համար նախատեսված է 18 միլիարդ  825 միլիոն դրամ՝ չհաշված քաղծառայողների համար նախատեսվածը, իսկ այս ցուցանիշը 21 և ավելի տոկոսով գերազանցում է նախորդ տարվանը»,- այս մասին 2021 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

Ի պատասխան` ֆինանսների նախարար Ատոմ Ջանուղազյանն անհասկանալի պատասխան տվեց, թե արդյոք չեն ցանկանում  վերանայել այս հարցը: Նա նույն կերպ` անհասկանալի և բարդ ստորադասական նախադասություններով պատասխան տվեց նաև միջանցքում` լրագրողների հետ զրույցում, որից հասկացանք միայն այն, որ կառավարությունը նույնիսկ այս իրավիճակում և այսքան քննադատություններից հետո մտադիր չէ հրաժարվել այդքան բաղձալի պարգևավճարներից:

 Մանրամասն՝ տեսանյութում