Վերլուծություն

Եթե ադրբեջանական կողմի պնդումը իսկապես իրականություն դառնա, ստացվում է` եղել է հետկուլիսային պայմանավորվածություն

Եթե ադրբեջանական կողմի պնդումը իսկապես իրականություն դառնա, ստացվում է` եղել է հետկուլիսային պայմանավորվածություն

Միջազգային իրավունքի և վերպետական որևէ կառույցի կողմից չկա «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի իրավունքի մասին գեթ մեկ պաշտոնական փաստաթուղթ, կարգավիճակ՝ ի տարբերություն արցախահայության վերադարձի իրավունքի, որի վերաբերյալ կան մի շարք վերպետական կառույցների, տրիբունաների որոշումներ: Միջազգային իրավունքի տեսանկյունից դա անհամեմատելի է, անզուգորդելի:

Հնարավոր չէ որևէ զուգահեռ անցկացնել այս երկու՝ արհեստական ու իրական իրավունքների միջև: Ալիևը այս արհեստական հակադրությունը ստեղծել է, իսկ Փաշինյանն էլ հարցը փակել է փոխադարձության սկզբունքով, այսինքն՝ մենք հրաժարվում ենք արցախահայության վերադարձի հարցից, դուք էլ՝ «արևմտյան ադրբեջանցիների»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «քանի խորհրդարանում ընդդիմադիրների սեղանին Լեռնային Ղարաբաղի դրոշն է, քանի ներհայաստանյան շրջանակները խոսում են արցախահայության վերադարձի իրավունքի մասին, քանի միջազգային այլ հարթակներում այդ թեման քննարկվի, Ադրբեջանից լինելու է նման պահանջ»,- ասում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը․

-Ադրբեջանից հնչած այդ հայտարարությունը խոսում է այն մասին, որ իրենք չեն հրաժարվել իրենց ծավալապաշտական նկրտումներից, «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը» դիտարկում են որպես հայեցակարգային հարց, որը պետական օժանդակությամբ արդեն գործնական փուլ է մտել: Այս պահին նրանք արդեն խոսում են վերադարձի իրավունքի մասին, ու Օրդուբադում վերջերս տեղի ունեցած այդ հավաքի ժամանակ բացեիբաց տվել են իրենց գնահատականն ու ասել, որ Հայաստանը «պարտավոր է անգամ ապահովել անխափան վերադարձի իրավունքը»:

Ադրբեջանցիները հղում են տալիս, որ նման բովանդակությամբ հստակեցում եղել է Ալիև-Փաշինյան զրույցների ընթացքում, ու դա մտնում է բանակցային փաթեթի մեջ, այսինքն՝ այս գործողությունները հենց այնպես չեն: Նիկոլ Փաշինյանի «բացատրությունը» այս ամենին ընդամենը քաղաքական ոտաբոբիկության ու մերկության նշան է: Ադրբեջանը ոչ մի պարագայում չի հրաժարվելու «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարից, նման «բացատրությունը» ընդամենը ինքնախաբեություն է:

Եթե ադրբեջանական կողմի պնդումը իսկապես իրականություն դառնա, ու այդ թեման բանակցության առարկա դառնա, ապա կնշանակի, որ մենք հերթական ստի ու կեղծիքի հետ ենք գործ ունեցել, ստացվում է, որ եղել է հետկուլիսային պայմանավորվածություն, որ իրենք պետք է իրականացնեն: Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով, հետևողականորեն միջազգայնացնում ու լեգիտիմացնում է այս թեման ու սա արհամարհել կամ այս մասին չխոսել նշանակում է լինել քաղաքականապես ոտաբոբիկ, տգետ ու սեփական ժողովրդին ստոկհոլմյան սինդրոմի տանել:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

×
Gallery Image