Հայաստանը բացել է իր երկինքն ադրբեջանական ավիացիայի համար․ Вестник Кавказа

Հայաստանը բացել է իր երկինքն ադրբեջանական ավիացիայի համար․ Вестник Кавказа

30 տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանից ուղեւորատար օդանավը կատարել է ներքին թռիչք՝ Հայաստանի օդային տարածքով։ Այս մասին վկայում են Flight Radar հարթակի տվյալները։ Ըստ հաղորդման Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing-737 օդանավն իրականացրել է TK326 Գյանջա-Նախիջեւան չվերթը սեպտեմբերի չորսին։

Օդանավը օդ է բարձրացել Գյանջայից 9։57 (5.57 UTC)-ին եւ վայրէջք է կատարել Նախիջեւանում 10.32 (6.32 UTC)-ին։ Թռիչքը տեւել է 35 րոպե։ Օդանավն անցել է Սեւանա լճի վրայով, Հայաստանի Գեղարքունիքի մարզի վրայով։ Այս մասին հայտնում է Вестник Кавказа լրատվական գործակալությունը։