Ինչո՞ւ է թանկացել սպիրտը, ալկոգելը, զուգարանի թուղթը. պարզաբանում է ՏՄՊՊՀ նախագահը | Տեսանյութ

Ինչո՞ւ է թանկացել սպիրտը, ալկոգելը, զուգարանի թուղթը. պարզաբանում է ՏՄՊՊՀ նախագահը | Տեսանյութ

Տնտեսական մրցակցության  պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը մամուլի ասուլիսի ընթացքում հերքել է այս օրերին շրջանառվող մի շարք տեղեկություններ՝ կապված որոշ ապրանքատեսակների դեֆիցիտի եւ թանկացման հետ։

Նրա խոսքով, սպիրտի թանկացումը որեւէ առնչություն չունի կորոնավիրուսի տարածման հետ. գնի բարձրացումը կապված է բացառապես հարկային օրենսգրքում հունվարի 1-ից տեղի ունեցած փոփոխություններով, ինչը  համահունչ է ԵՏՄ մեր պարտավորություներին:

Մանրամասները՝ տեսանյութում.