Հենոն ինչ աստիճանի հայրենասեր տղա պետք է լինի, որ այսքանից հետո շարունակի իր մասնակցությունը Հայաստանի հավաքականում

Հենոն ինչ աստիճանի հայրենասեր տղա պետք է լինի, որ այսքանից հետո շարունակի իր մասնակցությունը Հայաստանի հավաքականում

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Պատահաբար ցանցում նկատեցի Հենրիխ Մխիթարյանի մոր հասցեին ուղղված գրառումներն ու մեկնաբանությունները:

Ո՞վ են սրանք, սրանց որտե՞ղ են բուծում, սրանք որտե՞ղ են բնակվում, ու՞մ հարևանն են, բարեկամը, ընկերը . . .

Դեբիլների ինկուբատորի հոսանքը անջատեք, արդեն պատվերը գերակատարել են, ահավոր շատացել են ու ագրեսիվացել, իրենց դրել են «ժողովրդի» տեղը:

Իմ մոտ այնպիսի տպավորություն է, կարծես գաստրոլներով Հայաստան է եկել մտավոր հետամնացների հատուկ դպրոցի կրկեսային խումբ, որը հավաքել է լուրջ հանդիսատես և երկրպագուներ:

Հ.Գ. Հենոն ինչ աստիճանի հայրենասեր տղա պետք է լինի, որ այսքանից հետո շարունակի իր մասնակցությունը Հայաստանի հավաքականում»: