Հայտնաբերել են ջուր WASP-96b գիգանտ էկզոմոլորակի մթնոլորտում

Հայտնաբերել են ջուր WASP-96b գիգանտ էկզոմոլորակի մթնոլորտում

NASA-ի տիեզերական ուղեծրային «Ջեյմս Ուեբբ»-ի աստղադիտակը հայտնաբերել է ջուր WASP-96b գիգանտ էկզոմոլորակի մթնոլորտում։ Այս մասին տեղեկանում ենք NASA-ի պաշտոնական կայքից։ WASP-96b մոլորակը գտնվում է աստղային այն համակարգում, որը պտտվում է WASP-96 լուսատուի շուրջ՝ Ֆյունիկի համաստեղությունում, որը Երկրից հեռու է ավելի քան հազար լուսատարի։

Մոլորակն ամբողջապես կազմված է գազերից, որոնց տաքացվում են ծայրահեղ բարձր ջերմաստիճաններով։ Առաջին լուսանկարները ցույց են տվել, որ վերջինիս մթնոլորտի վերջին շերտերում կան ջրային գոլորշիներ, ինչպես նաեւ առկա են ամպեր եւ մշուշային կուտակումներ։