Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու բողոքը քննող դատավորը ինքնաբացարկ չհայտնեց

Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու բողոքը քննող դատավորը ինքնաբացարկ չհայտնեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ Կարեն Բիշարյանի, մերժեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությունից ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։

Ըստ փաստաբանի՝ դատավոր Կարեն Բիշարյանին բողոքը մակագրվել է դատարանի նախագահի կողմից՝ ձեռքով, ընդ որում, երաշխիքներ չեն ներկայացվել՝ արդյոք պահպանվել է օրենքով սահմանված՝ այբբենական մակագրման կարգը։

Պատգամավոր Մինասյանի խոսքով՝ բավարար ջանքեր չեն ցուցաբերվել նախագահողի կողմից՝ մակագրման ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու առումով։
Դատախազներ Արմեն Մուրադյանը եւ Արշակ Մարտիրոսյանն էլ առարկել են միջնորդության դեմ՝ նշելով, որ միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման։

Նշենք, որ դեռեւս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։