Գնել է չհրկիզվող պահարան, շահել 7 միլիոն դոլար

Գնել է չհրկիզվող պահարան, շահել 7 միլիոն դոլար

Մեծ Բրիտանիայում քաղաքացին հեռուստաաճուրդով գնել է չհրկիզվող պահարան, որում եղել է 5,8 միլիոն ֆունտ ստեռլինգ, որը հավասար է 7,5 միլիոն դոլարի։ Այս մասին հայտնում է The Independent-ը։ Հաջողակ բրիտանացին վճարել է ընդամենը 390 ֆունտ կամ մոտ 500 դոլար պահարանի համար։ Ի դեպ, հայտնի է, որ տղամարդն իր գնած պահարանը միանգամից չի կարողացել բացել եւ դիմել է մասնագետների օգնությանը։