Ինչպիսին կլինի 2019 թվականն ըստ Վանգայի

Ինչպիսին կլինի 2019 թվականն ըստ Վանգայի

Բուլղարացի հայտնի պայծառատես Վանգային, ով մահացել է 1996-ին, կհիշեն շատերը։ Ապագայի նրա գուշակումները, ինչպես Նոստրադամուսի գուշակությունները, շարունակում են գրավել շատ լուրջ մասնագետների եւ վերլուծաբանների։ Թեեւ ամեն մարդ ինքն է որոշողը,  հավատա կամ ոչ նման գուշակություններին, սակայն օրինակ հայտնի է, որ Վանգան կանխագուշակել էր «Բրեքսիտը», ԻՊ ձեւավորումը, «Կուրսկ» սուզանավի աղետը 2000 թվականին։

Բրիտանական The Sun պարբերականը ներկայացնում է, թե ինչ է սպասվում աշխարհին 2019-ին։ Այսպես, ըստ Վանգայի, հաջորդ տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինչ որ առեղծվածային անհայտ հիվանդությամբ կսկսի տառապել։ Նա անընդհատ սրտխառնոց կունենա ականջներում տարօրինակ աղմուկ կսկսի հնչել, ինչպես օրինակ եղել է ամերիկացի դիվանագետների մոտ՝ Կուբայում եւ Չինաստանում։

Վանգայի գուշակություններում նշվում է, որ դա կարող է կապված լինել գաղտնի զենքի հետ եւ չունենալ բնական ծագում։ Բացի այդ, Թրամփի ազգականներից մեկը կզոհվի ավտավթարի հետեւանքով, ինչը շատ խորը հետք կթողնի նախագահի վրա։ Ասիայում սարսափելի բնական աղետ կլինի, ինչպիսին օրինակ 2004 թվականի Ինդոնզեզիայի երկրաշարժն է եղել։ Ռուսաստանին էլ կսպառնա երկնաքարը։ Ի դեպ Վանգան կանխատեսել է, որ օրինակ 2028-ին մարդիկ կհաղթահարեն գլոբալ սովը, իսկ 2256-ին սկտեղծվի առաջին Մարսյան գաղութը, որը կդառնա միջուկային պետություն եւ անկախություն կպահանջի Երկիր մոլորակից։