Թուրքը գալու է ձեր կնանոց բռնաբարելու է ձեր աչքի առաջ. Արցախի հերոսի մայրը` դատավորին

Թուրքը գալու է ձեր կնանոց բռնաբարելու է ձեր աչքի առաջ. Արցախի հերոսի մայրը` դատավորին

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, Նիկոլ Փաշինյանի կողմից առերեւույթ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով բողոքի քննությունն էր։

Դատարանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու հետո նիստը հետաձգվեց, ինչից հետո դատավոր Բիշարյանը պատրաստվում էր հեռանալ խորհրդակցական սենյակ, սակայն Արցախի հերոս, զոհված Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, դատավորին դիմեց, պահանջելով ինքնաբացարկի միջնորդությունը բավարարել։

Նա, իր խոսքում, նշեց. «2018 թվականի ապրիլին Հայաստանը գրավեց մի հատ հրեշ, նստեց գահի վրա ու մեզ կամաց–կամաց տարավ պատերազմի հասցրեց, սկզբից քանդեց բանակը, բոլոր հերոսներին աշխատանքից հանեց։ Հերոսի մայր եմ, Արցախի պաշտպանող, գիտեք՝ ինչ է ասել երբ նահանջի հրաման են տվել, ասել է՝ նահանջի տեղ չկա, հետեւում Արցախն է, հիմա էդ Արցախը չկա, ինչի՞ չկա, մեր բանակը հաղթել է։ Սա կանխամտածված Նիկոլի հրամանով, որին դուք էլ եք ենթարկվում, վախենում եք, բոլորդ վախեցնում եք, դհոլչուց բռնած։ Դուք չդատեց, Եվրոպականը չդատի, ո՞ւր եք փախչելու երկնային դատավորից։ Թուրքը գալու է ձեր կնանոց բռնաբարելու է ձեր աչքի առաջ, եթե սուտ եմ ասում, մի տարուց կգաք, կթքեք երեսիս։ Ինչո՞ւ չեք դատում, ինչքա՞ն եք լռելու։ Գիտեք, տղուս ոնց եմ գտել, թուրքն ա փոխանակում արել, ասել ա՝ իգիթի դիակ ա, տարեք, հողում թաղեք»։