Արփեն Մովսիսյանի «Հայից հայ» հաղորդաշարը փակվում է

Արփեն Մովսիսյանի «Հայից հայ» հաղորդաշարը փակվում է

Լրագրող Արփեն Մովսեսյանը գրել է․

«ՏԱՐԻՆԵՐԻ ՎԱՍՏԱԿ... ԱՆՄՆԱՑՈՐԴ ՆՎԻՐՈՒՄ ՀԱՅՐԵՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ, ԵՐԿՐԻՆ, ԱԶԱՏԱՄԱՐՏԻՆ ԵՎ ԿԱՐՃ ՄԻ ՈՐՈՇՈՒՄ. ԱՐՓԵՆ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ «ՀԱՅԻՑ ՀԱՅ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԸ ՓԱԿՎՈՒՄ Է, ՔԱՆԻ ՈՐ ԱՅՆ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱԴԻՏՈՂԻՆ: ԱՅԴ ԴԵՊՔՈՒՄ, ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ 4-6 ԱՆԳԱՄ ՀԵՌԱՐՁԱԿՎՈՒՄ ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ:

ԱՐՓԵՆ ՄՈՎՍԵՍՅԱՆ
ՊԱՐԳԵՎՆԵՐ
-- 1980-ից աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսության «Լրաբեր» վերլուծական ծրագրում: Եղել է մշակութային նորությունների (ուղիղ եթեր) մեկնաբան, նաև շուրջ 20 տարի՝ սեփական թղթակից:
-- 1998թ.- ից Արփեն Մովսեսյանը վարել է «Շրջադարձ» պատմամշակութային հեղինակային հաղորդաշարը, որը
-- 2001թ.-ին արժանացել է ՄԱԿ-ի «Մշակութային արժեքների գերակայությունը հաստատող» մրցանակին:
-- 2003թ.-ին հաղորդաշարի հեղինակին շնորհվել է Հայաստանի Ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակը:
«Հայից հայ» հաղորդաշարը, որը Արփեն Մովսեսյանը վարում է 2007թ.-ից,
-- 2009թ.-ին արժանացավ «Համաշխարհային հայկական կոնգրեսի» և Ռուսաստանի հայերի և Հայաստանի Ժուռնալիստների միությունների հայտարարած մրցանակաբաշխության դափնեկրի կոչման:
-- 2009թ. Հայ մշակույթի զարգացման և տարածման ասպարեզում ունեցած զգալի ավանդի, մշակույթի նախարարության հոբելյանական ծրագրերի պատշաճ իրականացումներին գործուն մասնակցության համար, մշակութաբան, հեռուստալրագրող Արփեն Մովսեսյանը պարգևատրվել է «ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով»:
-- 2009թ. Արփեն Մովսեսյանի ստեղծագործական կյանքը նշանավորվեց վաստակի նոր գնահատանքով: Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ, «Հայաստանում և սփյուռքում Հայոց լեզվի պահպանության ու զարգացման գործում ունեցած ակնառու վաստակի համար» նա արժանացավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհակալագրին:
-- 2010թ.-ին Մեծ զորավարի ազգանվեր գործին անբասիր ծառայելու համար, «Հայից հայ» հաղորդաշարի հեղինակ Արփեն Մովսեսյանը պարգևատրվել է «Զորավար Անդրանիկ» ոսկե մեդալով:
-- 2011թ.-ին «Հայրենի երկրի հանրային, գրական-մշակութային կյանքի, արցախահայության ազգային-ազատագրական պայքարի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման գործընթացի լուսաբանման ասպարեզում ունեցած մեծ վաստակի համար» Արփեն Մովսեսյանը պարգևատրվել է ԼՂՀ Ազգային ժողովի պատվոգրով և ոսկե մեդալով, իսկ Արցախի Անկախության 20-ամյակի առիթով՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նրան է հանձնել «Երախտագիտություն» մեդալը:
-- 2011 թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ձեռամբ Արփեն Մովսեսյանին շնորհվել է «ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ» կոչումը:
-- 2012 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Պ աշտպանության նախարարությունը Արփեն Մովսեսյանին պարգևատրել է «ՀՀ զինված ուժերի 20-տարին» հոբելյանական մեդալով:
-- 2012 թ. հոկտեմբերին Արփեն Մովսեսյանին շնորհվեց «Նարցիս» հանդեսի հատուկ մրցանակը՝ հայ մշակութային նշանակալից իրադարձություններն ըստ արժանվույն ներկայացնելու համար:
-- 2013 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունը Արփեն Մովսեսյանին պարգևատրել է «Մայրենիի Դեսպան» մեդալով:
-- 2014 թ. մայիսի 27-ին Հայաստանի Ժուռնալիսների Միությունը Արփեն Մովսեսյանին շնոհեց «Հավատարիմ մասնագիտությանը» մեդալը:
-- 2016թ. ապրիլի 1-ին մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, արվեստի և մշակույթի բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար, Արփեն Մովսեսյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
-- 2016թ. նոյեմբերի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը պարգևատրում է Արփեն Մովսեսյանին ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:
.....Ահա նման պատկառելի մի ցանկ, բարեկամներ, որը մի ամբողջ կյանք, ստեղծագործական ճանապարհ է բովանդակում՝ լի բերկրանքով, հիասթափություններով և, անշուշտ, անկասելի լավատեսությամբ»: