Ենթակառուցվածքները՝ համայնքների զարգացման միջոց

Ենթակառուցվածքները՝ համայնքների զարգացման միջոց

Ծովակում հերթական ծրագիրն է իրականացվել. արևային ֆոտովոլտային ևս մեկ կայան է տեղադրվել՝ այս անգամ մշակույթի տան տանիքին: 6,9 ԿՎտ դրվածքային հզորությամբ կայանի գործարկումը թույլ կտա շենքի էներգամատակարարումն իրականացնել արևից ստացված էներգիայիով: Այլ կերպ ասած՝ կմեծանա էլեկտրական հոսանքից օգտվելու արդյունավետությունը, կկրճատվի դրա ծախսը:  

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի այս գյուղի համար նոր տեխնոլոգիաների ներդրումը կարևոր է տնտեսական, բնապահպանական և ենթակառուցվածքների զարգացման  տեսանկյունից: Տնտեսված միջոցները կծախսվեն գյուղի մյուս խնդիրների լուծման նպատակով, խստաշունչ ձմռան պատճառով այլևս հարկադիր պարապուրդի անհրաժեշտություն չի լինի: Ի դեպ, նույն հասցեում է գործում նաև գյուղի վարչական մարմինը: Մշակույթի տան բնականոն գործունեությունը կարևոր է մայրաքաղաքից կտրված ցանկացած բնակավայրի համար: 

Հոսանքի կայանի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը  և գյուղի բնակիչները:

«Մենք էապես կշահենք, երբ սովորենք բնության լեզուն և գնահատենք մեր ունեցած ռեսուրսները, խելացի ու համակարգված օգտվենք դրանցից: Մեր երկիրն ունի արևային էներգիայից օգտվելու մեծ հնարավորություն: Տեխնոլոգիաների զարգացման շրջանում դրանից չօգտվելը բացթողում է: Հատկապես՝ հեռավոր գյուղերի համար, որտեղ հատուկ է խստաշունչ ձմեռը, անգամ աննշան թվացող ծրագիր իրականացնելը տնտեսապես շահավետ է: Ուրախ եմ արձանագրել, որ մայրաքաղաքից բավականաչափ հեռու գտնող այս գյուղում լուծվել է ևս մեկ խնդիր: Ամենափոքր խնդիրը, չլուծվելու դեպքում լրջանում է՝ հետագայում պահանջելով կրկնակի ջանքեր: Մեր ծրագրերի հիմքում օգտակար լինելու և ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով բնությանը չվնասելու մոտեցումն է: Դա անհրաժեշտ է ոչ միայն մեզ, այլև, առավելապես՝ հաջորդ սերունդներին»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կարևոր համարելով համայնքների զարգացումը՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) վերջին 5 տարվա ընթացքում մի քանի ծրագիր են իրականացրել Ծովակում: Գործընկերների աջակցության շնորհիվ ջեռուցման հին մեթոդներն ավելի քան մեկ տարի է չեն կիրառվում նաև գյուղի մանկապարտեզում: 20,4 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանն այստեղ տեղադրվել է բարդ ժամանակահատվածում: Համավարակով պայմանավորված՝ աջակցող կողմերը մանկապարտեզ չեն այցելել, սակայն ներդրել են բոլոր ջանքերը՝ ծրագիրն ավարտելու և 60 սան սպասարկող մանկապարտեզի աշխատանքը կաթվածահար չանելու համար: Նախկինում գազով աշխատող ջեռուցման 3 կաթսաները փոխարինվել են էլեկտրականով: Մանկապարտեզի շենքը ջեռուցվում է արևային էներգիայից ստացված էլեկտրականությամբ և գործում է ամբողջ ձմեռ:

Ամփոփելով Ծովակում տարիների գործընկերության արդյունքը՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) կարևոր են համարում նաև արտաքին լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված ծրագրերը: ԽՍՀՄ փլուզումից հետո, ժամանակի ընթացքում մաշված և շարքից դուրս եկած ենթակառուցվածքների փոխարեն, գյուղում կառուցվել են նորերը: Ընդհանուր առմամբ, այստեղ տեղադրվել է 93 LED լուսարձակ, լուսավորվել է 3300 մետր ճանապարհահատված: Արդեն 5 տարի Ծովակում օգտվում են առավել արդյունավետ ու դիմացկուն LED լամպերից՝ սպառելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա:

Նոր տեխնոլոգիաների ներդրմամբ բնապահպանական ծրագրեր են իրականացվել նաև Հայաստանի այլ մարզերում:

 

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
 

«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին

էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:
Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

FPWC-ի մասին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է։
Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։
Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։