Ֆլորիդայի բնակիչը ձերբակալվել է Ռուսաստան գումար փոխանցելու համար

Ֆլորիդայի բնակիչը ձերբակալվել է Ռուսաստան գումար փոխանցելու համար

Միացյալ Նահանգներում Ֆլորիդայի բնակիչը ձերբակալվել է այն կասկածանքով, որ մոտ 10 միլիոն դոլարի փողերի լվացման գործ է իրականացրել եւ այդ գումարը տեղափոխել Ռուսաստան։ Այս մասին հայտնում է Նյու-Ջերսիի դատախազությունը։

Համաձայն ունեցած ինֆորմացիայի, անցյալ տարվա փետրվարից մինչեւ հուլիս ենթադրյալ մեղադրյալ քաղաքացին մի քանի գործակիցների հետ խաբեության ճանապարհով իրականացրել է փողերի լրացում Սան Ֆրանցիսկո քաղաքում գործող իր ընկերության միջոցով եւ այդ գումարները տեղափոխել է Թուրքիա, Ուկրաինա եւ Ռուսաստան։ Առաջիկայում սպասվում է, որ նա կկանգնի Մայամիի դատարանի առաջ։