Պատվաստանյութ՝ փոխառության կարգով ՀՀ-ից Վրաստանին

Պատվաստանյութ՝ փոխառության կարգով ՀՀ-ից Վրաստանին

Հայաստանը 30 000 դեղաչափ ԿԿԽ (կարմրուկ-կարմրախտ-խոզուկ ) պատվաստանյութ է տրամադրել Վրաստանի Հանրապետությանը՝փոխառության կարգով:

Ինչը նշանակում է, որ մեզ հետ է վերադարձվելու նույն քանակությամբ: Այս մասին Hraparak.am-ին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նշենք, որ օրեր առաջ տեղեկություններ էին շրջանառում, որ Վրաստանի առողջապահության նախարարությունը չի ընդունել պատվաստանյութն ու ասել է, որ իրենք անհրաժեշտ քանակության պատվաստանյութ ունեն։