Դեռ երկար ժամանակ պայքարելու են պատերազմի հետեւանքների համար․ Գերմանիայի կանցլեր

Դեռ երկար ժամանակ պայքարելու են պատերազմի հետեւանքների համար․ Գերմանիայի կանցլեր

Ուկրաինային հնարավոր է պահանջվի մեկ հարյուրամյակ՝ ներկայումս իր տարածքում Ռուսաստանի հետ մղվող պատերազմի հետեւանքների հաղթահարման համար։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հավելելով, որ խոսքը հատկապես չպայթաց զինամթերքի եւ ականների մասին է։

Բերելով գերմանացիների օրինակը, նա ասել է, որ Գերմանիայում մինչեւ հիմա, պատերազմի ավարտից 77 տարի անց, հայտնաբերվում են արկեր, որոնք ընկել են Երկրարդ աշխարհամարտի ժամանակ։ Շոլցը հավելել է, որ նման պատերազմներն ունեն տեւական հետեւանքներ եւ արկերը, որոնք նետվել են ու չեն պայթել, կարող են տարիներ շարունակ գտնվել հողում։