Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հետ

Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Նյու-Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական կայքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, իրադրությունը շփման գծում, ինչպես նաեւ հակամարտության կարգավորմանը միտված՝ համանախագահների հետագա գործողությունների պլանը։