Ինչ է ասել Արմեն Սարգսյանը ԲԴԽ-ում

Ինչ է ասել Արմեն Սարգսյանը ԲԴԽ-ում

ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  

«Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ աշխատանքային հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը նկատեց. «Եթե փողոցում շարքային ոստիկանի նկատմամբ յուրաքանչյուրը գիտակցաբար հարգանք դրսևորի, ապա վստահ կարելի է ասել երկրում անվերապահորեն ձևավորված է հարգանք պետականության նկատմամբ՝ ընդհանրապես»:

Հավելեմ, որ սա նաև մշակույթի, ինքնագիտակցության խնդիր է, և յուրաքանչյուր պաշտոնյա ևս պետք է ձգտի ընկալել, որ իր միջին կամ բարձր դիրքը զուտ միջոց է իր գործառույթներն իրականացնելու համար, իսկ քաղաքացիների հետ հարաբերություններում շփման «լեզուն» միայն մեկն է՝ խորին հարգանքը ... Հ.Գ.  «Խոստանում եմ  Ոմանց նման իզուր տեղը չխոստանալ» ՍԵՎԱԿ»:

Խմբ.կողմից-Հիշեցնենք, որ ԲԴԽ կազմավորման մեկ տարվա առթիվ անցնող շաբաթվա ընթացքում այդ կառույցի տակ հյուրընկալեցին վարչապետին եւ Արմեն Սարգսյանին: Վերջինը նախօրեին էր այցելել այդ կառույց: