2024-ի դպրոցաշինության ծրագրի մրցույթների կեսից ավելիի դեպքում հաղթողներ դեռ չկան

 2024-ի դպրոցաշինության ծրագրի մրցույթների կեսից ավելիի դեպքում հաղթողներ դեռ չկան

Այսօր՝ հունվարի 31-ին, հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ պետական բյուջեի ծախսերի կատարողականը 2023 թվականին կազմել է 97%, կապիտալ ծախսերի կատարողականը նույնպես բարելավվել է։ «Եթե 2022 թվականին կատարողականը 95% էր, ապա 2023-ին այն մեկ տոկոսային կետով բարելավվել է, կազմելով 96%։

«2022-ին արտաքին աջակցությամբ, այսինքն` միջազգային կազմակերպությունների վարկային ծրագրերով իրականացվող ծրագրերի կատարողականը կազմել է 81,6%, իսկ 2023-ին՝ 92%։ Անցյալ տարի ներքին ռեսուրսների հաշվին իրականացվող ծրագրերի կատարողականը 96,3% է, պաշտպանության նախարարության ծրագրերի կատարողականը՝ 99,9%․ «Սա շատ ուրախացնում է մեզ, եւ վստահություն է տալիս մեզ, որ կարողությունների զարգացման եւ մեր ընթացակարգերի բարելավման առումով դրական արդյունքներ ունենք։ Մի խնդիր ունենք այստեղ․ դպրոցաշինության լայնածավալ ծրագրի իրականացման համար գրեթե 100 մլրդ դրամ ենք հատկացել 2024 թվականի համար։ Բայց այստեղ բախվում ենք մասնավոր հատվածի կարողությունների հետ։ Հայտարարված մրցույթների կեսը դեռ չի կայացել, չենք կարողացել հաղթող ճանաչել, կամ բարձր գին են ներկայացնում  կամ մեր շինարարական ընկերությունները չունեն բավարար կարողություններ, որպեսզի այդպիսի մեծ ծավալի աշխատանքներ սկսեն»,- ասել է նա։