Մաքուր ոսկուց ավտոմեքենա են արտադրել

Մաքուր ոսկուց ավտոմեքենա են արտադրել

Koenigsegg ընկերության հաճախորդներից մեկը պատվիրել է եզակի Jesko հիպեր ավտոմեքենա, որի թափքը մաքուր ոսկուց է։ Առանց այն էլ թանկարժեք եւ եզակի հիպեր ավտոմեքենան այսպիսով դարձել է ավելի թանկարժեք։ Այն ներկայացվել է, նախքան պատվիրատուին հանձնելը։ Մեքենան միակ օրինակն է։ Մեքենան ունի թափանցիկ ածխածնային մանրաթելային ներդիներ։ Ակցենտային տարրերը 24 կառատանի մաքուր ոսկուց են պատրաստված։ Մեքենայի այս եզակի օրինակի վերջնական արժեքը չի հաղորդվում։ Չի բացահայտվում նաեւ, թե ով է պատվիրատուն։ 

Koenigsegg Jesko հիպերավտոմեքենան ներկայացվել էր դեռ 2019 թվականին, սակայն միայն 2022 թվականին է պատրաստվել արտադրության համար։ Այն թողարկվելու է 125 օրինակով։ Բոլոր օրինակները արդեն վաճառվել են դեռ արտադրության մեկնարկից շատ առաջ։