Հայաստանի, թերևս բոլոր քաղաքական ուժերին կոչում եմ աղանդներ. Իշխանյան

Հայաստանի, թերևս բոլոր քաղաքական ուժերին կոչում եմ աղանդներ. Իշխանյան

ԱՂԱՆԴԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Խոսքը չի վերաբերում տարբեր կրոնական կազմակերպություններին։ Նրանց ընդունում ենք, թե ոչ, այդ կազմակերպությունների անդամները իսկապես հավատացյալներ են, նրանք հավատում են իրենց Աստծուն։ Նրանք երբեք չեն վիրավորում իրենց հավատը չընդունողներին։ Երբևէ կրոնական կազմակերպություններին չեմ անվանել նրանց համար վիրավորական «աղանդ» բառով։

Այս գրառումով, աղանդներ կոչում եմ Հայաստանի , թերևս բոլոր քաղաքական ուժերին։
Այս , իրենց քաղաքական հռչակած, հայրենիքի փրկիչ «ուժերը», նույնպես ունեն իրենց Աստվածը, ներեցեք՝ կուռքը, ում ասածներն ու քարոզը վերին ճշմարտություն է։

Աղանդավորները չեն ընդունում ոչ մի քննադատություն, փաստերը նրանց չեն հետաքրքրում, այլ ընդդիմախոսին միայն «հերոսաբար» հայհոյում են, մտքերն աղավաղում։ Մեկ հարցում սրանք նման են իրական հավատացյալներին, այն է՝ հղումներ անել իրենց կուռքի «հանճարեղ» մտքերին, ինչպես հավատացյալները՝ սուրբ գրքին, կամ կոմունիստները՝ Մարքսի, Էնգելսի, Լենինի, Ստալինի հատորներին, որպես վերին ճշմարտություն։ Երեկվանից,նման, ԱԺԲ կոչվող աղանդավորների կողմից հարձակման ենթարկվեցի։ Սրանք էլ, չեն լսում ընդդիմախոսի ասածները, դրանք աղավաղում, ագրեսիվ ոհմակով հարձակվում, վիրավորում, հայհոյում են և իհարկե, հղումներ անում  իրենց «առաքյալների» խոսքերին, որպես աստվածային ճշմարտություն։ Եվ սրանց անվանման մեջ կա «ժողովրդավարություն» բառը։ 

Ջիվանին կասեր․ Խելքի աշեցեք»։

Ավետիք Իշխանյան