Չեք կարող այս մեթոդներով լռեցնել պայքարողներին

Չեք կարող այս մեթոդներով լռեցնել  պայքարողներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության Տավուշի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Քիչ առաջ այցելեցի Նոյեմբերյանի ոստիկանական բաժին առանց հիմնավորման բերման ենթարկած 2 տասնյակից ավել քաղաքացիներին:

Բաժնում ինձ հավաստիացրեցին, որ քաղաքացկներին շուտով ազատ կարձակեն:

Եվս մեկ անգամ գործող իշխանություններին հիշեցնում եմ. նման ռեպրեսիվ և հակաիրավական գործելաոճն անխուսափելիորեն առաջացնելու է հակազդեցություն: Չեք կարող այս մեթոդներով լռեցնել հայրենիքը ոչնչի դիմաց զիջելու դեմ պայքարողներին»։