«Լավագույնը». Խաչանովը անդրադարձել է Մխիթարյանի խաղին

«Լավագույնը». Խաչանովը անդրադարձել է Մխիթարյանի խաղին

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովն Ինստրագրամի «story» բաժնում անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին:

«Լավագույնը»,- գրել է Խաչանովը և տեղադրել մի գրառում, որտեղ ասվում է, որ Մխիթարյանն առաջին հայ և երրորդ ֆուտբոլիստն է ԱՊՀ տարածաշրջանից, որը գոլ է խփում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:

Հայ կիսապաշտպանը տպավորիչ գոլի հեղինակ էր դարձել «Միլանի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում: ՈւԵՖԱ-ի վարկածով Մխիթարյանը ճանաչվել էր խաղի լավագույն ֆուտբոլիստ և հավակնում է դառնալ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն գոլի հեղինակ: