Երևի հենց առաջին սխալը նրանից էր, որ մենք հանդուրժեցինք սա

Երևի հենց առաջին սխալը նրանից էր, որ մենք հանդուրժեցինք սա

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երևի հենց առաջին սխալը նրանից էր, որ մենք հանդուրժեցինք Մշակույթի նախարարության փակումը: Այո՛, հենց փակումը, ոչ թե միացումը, օպտիմալացում կամ եսիմ ինչը:

Երկրորդը արդեն սխալ չի, այլ սխալների շարան, բայց ես շատ օրինակներից կասեմ մեկը, երբ առաջին դեմքերից ոչ ոք տենց էլ չշնորհավորեց մեր կողքին ապրող ժողովրդական նկարիչ Դավիթ Երևանցու 80 ամյակը...

Համոզված եմ՝ իմ ընկերները, հատկապես մշակույթի ոլորտի, անուշադրության կամ ոչ պրոֆպատկանելության շատ ավելի ցայտուն օրինակներ կունենան Մշակույթի ոլորտի. արխային կարող եք կիսվել, որ պատասխանատուները (եթե կան նմանները) գոնե ստեղ կարդան, հասկանան:

Հիմա հետաքրքիր ա, թե ում փայլուն մտքով ա անցել Ժողովրդականի կոչումը հանելը: Գեներալն էլ հանեք, գիտությունների դոկտորն էլ հանեք, չեմպիոններն էլ հանեք, վաստակավոր ուսուցիչն էլ հանեք...

Եթե ունեք օրինակներ, որ ոմանք արժանի չէին ստանալ Ժողովրդականի կոչումը էս վերջին 50 տարիներին, խնդրեմ, ասեք մենք էլ իմանանք, ու կարծում եմ էս հարցը հանրային քննարկման կարիք ունի:

Հետ բերեք մշակույթի նախարարությունը»: