Որքան գումար է ստանալու Աշխարհի չեմպիոն հավաքականը. որքան են վաստակելու մյուսները

Որքան գումար է ստանալու Աշխարհի չեմպիոն հավաքականը. որքան են վաստակելու մյուսները

Երեք օր անց` Կատարում, մեկնարկելու է Ֆուտբոլի հերթական աշխարհի առաջնությունը: Հայտնի է դարձել, թե որքան գումար կարող են վաստակել հավաքականները: 2022թվականի աշխարհի չեմպիոն հավաքականը, այսպիսով, ՖԻՖԱ-ից ստանալու է 42 միլիոն դոլար:

Եզրափակչի մյուս մասնակիցը ստանալ է 30 մլն: Երրորդ տեղը զբաղեցնող հավաքականը կվաստակի 27 մլն դոլար: Բոլոր թիմերը, որոնք դուրս կմնան պայքարից 1/4 եզրափակչում, կստանան 17-ական միլիոն դոլար: 1/8 եզրափակչում պարտվող հավաքականները կստանան 13 մլն դոլար: Խմբային փուլի մասնակից յուրաքանչյուր երկրի ազգային հավաքական կստանա 9 մլն, եթե իհարկե չհաղթահարի խմբային փուլի արգելքը: