Կա մի սեգմենտ, որը մինչև հիմա վստահ է, որ իր սեփական ձվերի կեսը Սաշիկը տարել է

Կա մի սեգմենտ, որը մինչև հիմա վստահ է, որ իր սեփական ձվերի կեսը Սաշիկը տարել է

Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ հայրենիքի համար կյանքը տված զինվորի հորն արգելում են այցելել իր որդու շիրմին, որտեղ մարդիկ հայհոյում են զոհվածների ծնողներին և չկա այն կարմիր գիծը, անթույլատրելին, թույլատրելիից տարբերելու:

Նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասում է. «Երբ երկիրը հասցվում է դեֆոլտի, իսկ այս իշխանությունները Հայաստանը վերածել են տոտալ դեֆոլտի, նման երկրում, երբ արդեն փառքի անկյուններից հերոսների նկարներ են հանում, երբ եկեղեցին հավասարվում է սատանիստական աղանդի, երբ հայ գրականության դասագիրքը բռնաբարվում է և ինչ-որ մի չստացված պոռնոաստղի բանաստեղծությունը տեղ է գտնում դասագրքում, երբ բանակն այլասերում են` դարձնելով կլուբնիկի և տիրամիսուի բանակ, երբ հերոսներին անվանարկում են ու հերոսներ են հռչակում անհասկանալի կերպաների...միանգամայն նորմալ է, երբ զոհվածի հորն արգելում են այցելել իր որդու` Մխիթարի շիրիմին: Երբ կարդում ենք պատմություն ու տեսնում ենք, թե ինչպես կործանվեց Հռոմը, հասկանում ենք, որ բարոյալքումն է բերում կործանման: Արժեքների բռնաբարումը բերում է բարոյալքման:

Այսօր Հայաստանում արժեքային համակարգը տոտալ բռնաբարված է: Մենք այս ամենի մեջ երբեմն չենք զգում, բայց իրականում չենք էլ հասկանում, որ այսօր երրորդ հանրապետության վերջին վկաներն ենք: Դե յուրե և դե ֆակտո վերածվել ենք ՀՀ երրորդ հանրապետության վերջին վկաներին: Ապրում ենք նման ժամանակներում: Ամեն օրը կարող է լինել մեր հանրապետության վերջին օրը: Չեմ զարմանում, որ նման բարոյալքման պայմաններում այսպիսի երևույթներ են տեղի ունենում: Շատ ավելի մեծ արհավիրքներ եմ ես կանխատեսում: Դա անխուսափելի է: Նույնիսկ չգիտեմ այս բարոյալքման անկումը, որը տանում է պետության կործանման, ինչ-որ կերպ կանխել հնարավո՞ր է, թե՞ չէ: Հասարակությունը ներքաշվել է անհասկանալի թմբիրի մեջ: Երեկ մի հարցում եմ նայում: Լրագրողը հարց է տալիս ամուսիններին` երկրի մասին, նրանք պատասխանում են` «Դե ինչ անենք, պարզվում է Հայաստանը թուրքերինն է, պիտի ձեններս կտրած ապրենք»: Այս ամենն արվում է մարդկանց «անվտանգության բարձիկները» կոտրելու համար: Մարդկանց սարքում են անասուն, բույս: Ցավոք, հանրության մի մասի հետ հաջողվել է դա անել: Մեր հասարակության մեջ կա մի սեգմենտ, որը մինչև հիմա վստահ է, որ իր սեփական ձվերի կեսը Սաշիկը տարել է, այն դեպքում, երբ ինքը եղել է անձու գյադա, ապրելով սրա-նրա ձվի տակ, էլ ի՞նչ ուզես այս հասարակությունից, ի՞նչ կարող ենք ուզել», - ասում է Զոհրաբյանը: