Նման կեղտոտ հնարքը կարող է հանգեցնել անուղղելի հետեւանքների. Կադիրովը՝ Մարգարիտա Սիմոնյանին

Նման կեղտոտ հնարքը կարող է հանգեցնել անուղղելի հետեւանքների. Կադիրովը՝ Մարգարիտա Սիմոնյանին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Telegram-ում հրապարակել է գրառում, որում կոշտ քննադատության է ենթարկել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։ Դա պայմանավորված է Նոր Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ նրա հայտարարություններով։ 

«Կցանկանայի նաև հիշեցնել «կովկասցի» Սիմոնյանին, որ հայտարարություններ անելուց առաջ լուրջ, հեղինակավոր լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը պետք է ստուգի տեղեկությունը, նոր միայն եզրակացություններ և PR անի թարմ թեմայի շուրջ»,- ասել է Կադիրովը։ Նա ընդգծել է, որ մի քանի լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներն ի պատասխան այն հարցին, թե ինչու են կովկասցիները բացասական լույսի ներքո հիշատակվում, իրեն պատասխանել էեն, որ առանց դրա դիտումներ չեն լինի։

«Նման կեղտոտ հնարքը կարող է հանգեցնել անուղղելի հետեւանքների»,- ասել է Կադիրովը։ Նա կարծում է, որ լրատվամիջոցներն իրենց այնպես են պահում, կարծես կա կովկասցի և ազգություն չունեցող մարդ։ Նա վրդովված է, որ այլ շրջանների բնակիչների անունները չեն նշվում. «Հազարավոր այլ միջադեպեր՝ առանց կովկասցիների մասնակցության, լռեցվում են կամ դրանցում չի նշվում էթնիկ կամ տարածաշրջանային պատկանելության մասին»,- կարծում է Չեչնիայի ղեկավարը։ Նա նաև կոչ է արել օգտագործել «սլավոնական ազգության դեմք» և «մոսկվացի» արտահայտությունները։

Կադիրովն ընդգծել է, որ լրատվամիջոցների քաղաքականությունը կխաթարի հասարակության միասնությունը։ «Ինչո՞ւ չեն գրում, թե ինչպես են կովկասցիները մետրոյում մի աղջկա պաշտպանում սլավոնական արտաքինով հարբած կռվարարներից»,- հարցրել է Չեչնիայի ղեկավարը: Նա հավելել է, որ դիմում է նախագահի աշխատակազմին և Պետդումային՝ պահանջելով դադարեցնել այս միտումը։ Նրա կարծիքով՝ լրագրողների գործողությունները վիրավորում են միլիոնավոր ռուսների ազգային ու կրոնական զգացմունքները։

Արդարության համար նշենք, որ Նոր Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների ազգաին պատկանելիության մասին հայտնել է հենց ՌԴ Ներքին գործերի նախարարությունը։