Ո՞րն է աշխարհի ամենաականապատված երկիրը

Ո՞րն է աշխարհի ամենաականապատված երկիրը

Ուկրաինայի տարածքի ավելի քան 40%-ն ականապատված է այնտեղ ընթացող ռազմական գործողությունների պատճառով, հայտնում է բրիտանական Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ռազմական փորձագետների զեկույցները։ 

Հեռուստաալիքը նշում է, որ Ուկրաինան ներկայումս ամենաշատ ականապատված երկիրն է աշխարհում։ Mines Advisory Group ոչ կառավարական կազմակերպության ներկայացուցիչ Կատերինա Թեմփլթոնի խոսքով՝ Ուկրաինայում կարելի է գտնել պայթուցիկների հսկայական տեսականի՝ հակահետևակային ականներ, պայթուցիկ թակարդներ, հակատանկային ականներ, կասետային զինամթերք, չպայթած զինամթերք։

«Պատկերն անհամեմատ այլ է. դա նույնիսկ հնարավոր չէ համեմատել Սիրիայի կամ Աֆղանստանի հետ», - հեռուստաալիքը մեջբերում է նրա խոսքերը:

Ավելի վաղ Խերսոն նավահանգստում արկի պայթյունից թուրքական երկու նավ խոցվել էին բեկորներից։ Նավերից մեկը ակտիվ ռազմական գործողությունների պատճառով մեկ տարի չի կարող լքել Խերսոնի նավահանգիստը։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն ավելի վաղ հայտարարել էր, որ ռազմական գործողությունների սկսվելուց հետո երկրի տարածքից ականապատվել է 250 հազար քառակուսի կիլոմետր։ Նրա խոսքով, դա պետության ամբողջ տարածքի մոտավորապես 40 տոկոսն է։ Շմիգելը նշել էր նաև, որ ականները խոչընդոտում են մարդկանց տեղաշարժին և գյուղատնտեսական աշխատանքներին։